Մոգերինին հեռախոսազրույց է ունեցել Աբասի և Նետանյահուի հետ

18:00     12 հոկտեմբերի, 2015

Պաղեստինի եւ Իսրայելի ղեկավարների հետ հեռախոսազրույցում ԵՄ արտաքին գործերով հանձնակատար Ֆեդերիկա Մոգերինին քննարկել է իսրայելա-պաղեստինյան վերջին սրացումները, հայտնում է Sputnik News-ը:
«Նախագահ Աբասը վստահեցրել է, որ մտադիր է պահել իրավիճակը վերահսկողության տակ: Վարչապետ Նետանյահուն վերահաստատել է սրբավայրերում  ստատուս-քվո պահպանելու իր մտադրությունը», - հայտարարել է Եվրամիության դիվանագիտական ծառայությունն իր մամլո հաղորդագրության մեջ:
Երկուստեք ղեկավարները պատրաստակամություն են հայտնել աշխատելու այն դրույթների իրականացման վրա̦  որոնք երկու շաբաթ առաջ ՄԱԿ-ում շարադրված են եղել Մերձավոր Արեւելքի քառյակի կողմից: 
«Մոգերինին դատապարտել է խաղաղ բնակչության դեմ ահաբեկչությունները, ընդգծելով, որ ցանկացած արձագանք համաչափ կլինի», - ասված է հայտարարության մեջ:


© armedia.am