ԵԱՏՄ-ն ՄԱԿ-ի ԳԱ դիտորդի կարգավիճակ կստանա. Ուշակով

20:58     12 հոկտեմբերի, 2015

Ռուսաստանի նախագահի օգնական Յուրի Ուշակովը հայտնել է լրագրողներին, որ Եվրասիական տնտեսական միությունը հոկտեմբերի 19-ին պետք է դիտորդի կարգավիճակ ստանա ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում, տեղեկացնում է TACC-ը։

Ուշակովի խոսքով՝ հոկտեմբերի 16-ի գագաթնաժողովին ԵԱՏՄ երկրների ղեկավարները կարծիքներ կփոխանակեն միության՝ որպես իրավական սուբյեկտի միջազգային ամրապնդման հարցի շուրջ։

Եվրահանձնաժողովի ղեկավար Ժան-Կլոդ Յունկերին մոտ օրերս կփոխանցվի ԵԱՏՄ-ի և ԵՄ-ի համագործակցության մասին համաձայնագրի նախագիծ


© armedia.am