ԵՄ-ն հաստատել է Հայաստանի հետ բանակցությունների մանդատը

21:59     12 հոկտեմբերի, 2015

ԵՄ-ն հաստատել է Հայաստանի հետ բանակցություններ սկսելու մանդատը։ Այդ մասին տեղեկանում ենք ՀՀ ԱԳՆ մամլո խոսնակ Տիգրան Բալայանի Թվիթերյան էջից։

«ԵՄ Արտաքին հարաբերությունների խորհուրդը Եվրահանձնաժողովին լիազորել է սկսել Հայաստանի հետ բանակցությունները՝ իրավական նոր հիմքի շուրջ»,- գրել է Տիգրան Բալայանը։


© armedia.am