ԵՄ-ն հաստատել է Հայաստանի հետ բանակցություններ սկսելու մանդատը։ Այդ մասին տեղեկանում ենք ՀՀ ԱԳՆ մամլո խոսնակ Տիգրան Բալայանի Թվիթերյան էջից։
«ԵՄ Արտաքին հարաբերությունների խորհուրդը Եվրահանձնաժողովին լիազորել է սկսել Հայաստանի հետ բանակցությունները՝ իրավական նոր հիմքի շուրջ»,- գրել է Տիգրան Բալայանը։