Թուրքիայում Քրդական աշխատավորական (PKK) կուսակցությունը հաստատել է զինադադար հայտարարելու փաստը: Այս մասին հաղորդում է ՌԻԱ Նովոստին՝ հղում կատարելով Reuters- ին:
Անկարայում տեղի ունեցած ահաբեկչական ակտից հետո, որի հետևանքով զոհվել է շուրջ 100 մարդ, PKK- ի ղեկավարությունը հրամայել է իր մարտիկներին դադարեցնել բոլոր ռազմական գործողություններn երկրում նոյեմբերի 1-ի արտահերթ խորհրդարանական ընտրություններին ընդառաջ: