Սիրիական ընդդիմությունը և քրդերը «Իսլամական պետության» դեմ պայքարելու համար դաշինք են ստեղծել, հայտնում է Reuters գործակալությունը:
Դաշինքը, որը ստացել է «Սիրիական ժողովրդական ուժեր» անվանումը, միավորում է Սիրիայում քրդական Ժողովրդական ինքնապաշտպանության ջոկատները (YPG), քրիստոնյա ասորիների ուժերը և ԱՄՆ-ի կողմից հովանավորվող Սիրիական արաբական կոալիցիան:
Մոտ ժամանակներում պետք է սկսվի Ռաքքայի՝ ԻՊ փաստացի մայրաքաղաքի վրա հարձակումը: Այն կիրականացնեն արաբական միավորումները, իսկ քրդերը կապահովեն պաշտպանությունը: