Իրանի խորհրդարանը վավերացրել է միջուկային համաձայնագրի մասին օրենքը

10:49     13 հոկտեմբերի, 2015

Իրանի խորհրդարանն օրենք է ընդունել, որով վեցյակի հետ կնքված միջուկային համաձայնագիրն օրենքի ուժ է ստանում, տեղեկացնում է իրանական IRNA գործակալությունը:

Այսպիսով, օրենքը երկրի կառավարությանը հնարավորություն է տալիս սկսել միջուկային համաձայնագրի իրականացումը` ըստ գործողությունների համատեղ համընդհանուր ծրագրի, որը կնքվել է Իրանի և «վեցյակի» միջև:

«Իրանցի օրենսդիրները հավանության են արժանացրել օրենքը, որը երկրի կառավարությանը թույլ է տալիս ինքնուրույն իրականացնել հուլիսի 14-ին «վեցյակի» հետ կնքված միջուկային համաձայնագրի պայմանները»,- ասվում է հաղորդագրությունում:


© armedia.am