Ադրբեջանի նախահարձակ գործողությունները լռեցվել են. ԼՂՀ ՊՆ

10:08     13 հոկտեմբերի, 2015

Ղարաբաղա­-ադրբեջանական սահմանին հոկտեմբերի 12-­ին և լույս 13-­ի գիշերը հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է շուրջ 150 անգամ, որի ընթացքում տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, ինչպես նաև 60 (13) և 82 մմ­ոց ականանետերից (17 արկ), հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 2500 կրակոց:

Ինչպես տեղեկացնում են ԼՂՀ պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունից, պաշտպանության բանակի առաջապահ ստորաբաժանումների կողմից ձեռնարկված պատասխան գործողությունների արդյունքում հակառակորդի նախահարձակ գործողությունները լռեցվել են:


© armedia.am