Դեմիրթաշ. ԻՊ-ը չէր կարող ահաբեկչություն կատարել առանց «պետական տարրերի» աջակցության

16:22     13 հոկտեմբերի, 2015

 Հոկտեմբերի 12-ին Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության (HDP) համանախագահ Սելահաթթին Դեմիրթաշը CNN International-ին տված հարցազրույցի ժամանակ հայտնել է,  որ թուրքական կառավարությունը մեղավոր է  Անկարայում տեղի ունեցած պայթյունի համար, քանի որ անտեսելով  «Իսլամական պետության» գրոհայինների փաստը՝  համապատասխան անվտանգություն չի ապահովել տվյալ վայրում: Այս մասին հաղորդում է  Hurriyet-ը:

 «ԱԶԿ-ն ուշադրություն չի դարձնում Սիրիայում ԻՊ-ի գրոհայինների թվի ավելանալուն և դրանց գոյությանը: Նրանց ներկայությունը հայտնի է Թուրքիայում, սակայն ձերբակալություններ նրանց դեմ չեն իրականացվել»,-հայտարարել է Դեմիրթաշը:  

 Նա նաև նշել է այն փաստը, որ «ԻՊ-ի համար հնարավոր չէր լինի իրականացնել այսպիսի ահաբեկչական հարձակումներ առանց «պետական տարրերի» աջակցության»:


© armedia.am