Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթգիծը կգործարկվի մինչև 2016 թ-ի նոյեմբեր

22:27     13 հոկտեմբերի, 2015

Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթգիծը վերջնականապես կգործարկվի մինչև 2016թ. նոյեմբեր: Այս մասին այսօր հայտարարել է «Ադրբեջանի երկաթուղային ճանապարհներ» ՓԲԸ ղեկավար Ջավիդ Գուրբոնովը: 

«Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղային ճանապարհի շինարարական աշխատանքներն ամբողջությամբ կավարտվեն 2016 թվականին: Մինչև 2015 թվականի վերջը մենք նախատեսում ենք սկսել բեռնափոխադրումները, իսկ հաջորդ տարվա ընթացքում ավարտել ճանապարհի էլեկտրաֆիկացումն և այլ անհրաժեշտ ենթակառուցվածքները»,- նշելէ նա:
Ըստ Գուրբանովի՝ աշխատանքների ժամկետները կախված են ոչ միայն Ադրբեջանից, այլ նաև  նախագծի մյուս մասնակիցներից:

«Թուրքիայում պետք է կառուցվի 75 կիլոմետրանոց ճանապարհահատված, սակայն այսօրվա դրությամբ ավարտված չեն անգամ երկաթուղային գծի վերին հատվածի հարդարման աշխատանքները»,- ասել է նա:


© armedia.am