Իգդիրում ազգայնամոլները պոկել են հայատառ գրությունը

12:33     14 հոկտեմբերի, 2015

Հայաստանի հետ սահմանակից Իգդիր նահանգի Թուզլուջա (Կողբ) քաղաքի մուտքի մոտ մեկ ամիս առաջ հայերենով փակցված «Բարով եկաք» եւ «Ցտեսություն» գրությունները հարձակման են ենթարկվել: 

Ինչպես հաղորդում է news.am-ը CNNturk-ին հղումով` Թուզլուջայի քաղաքապետարանի կողմից քաղաքի մուտքի եւ ելքի մոտ փակցված 4 լեզվով գրություններից հայերենը հարձակման է ենթարկվել։

Ոստիկանությունից հայտնել են, թե անհայտ անձը կամ անձիք պոկել են հայերենով «Ցտեսություն» գրության տառերը, ինչի առթիվ հետաքննություն է սկսվել։

Նշենք, որ մեկ ամիս առաջ քրդական «Ժողովուրդների դեմոկրատական» կուսակցության անդամ քաղաքապետը Թուզլուջայի մուտքի մոտ նաեւ հայերենով էր «Բարով եկաք» եւ «Ցտեսություն» գրել, ինչը մեծ աղմուկ էր բարձրացրել Իգդիրի ադրբեջանական կազմակերպությունների մոտ։


© armedia.am