Եվրամիության երկրների ղեկավարները Մինսկի համաձայնագրերի կատարման հետ կապված հակառուսական պատժամիջոցների ճակատագիրը կքննարկեն դեկտեմբերին կայանալիք գագաթնաժողովում, որոշման նախագծի նախապատրաստման տեխնիկական աշխատանք առայժմ չի տարվում և Միությանն առընթեր ԵՄ-ի երկրների մշտական ներկայացուցիչների և ԱԳ նախարարների խորհրդի մակարդակով կսկսվի հավանաբար նոյեմբերին: Այդ մասին РИА Новости-ին հայտնել Է Եվրամիության ղեկավարությանը մոտ կանգնած աղբյուրը:
«Ես վստահ եմ, որ դեկտեմբերին դա կլինի օրակարգի կարևոր հարցը, քանի որ մենք կմոտենանք պատժամիջոցների ժամկետի լրանալուն: Այժմ Մինսկի համաձայնագրի կատարումը հետաձգված Է, հարկ կլինի քննարկել՝ այդ կապակցությամբ երկարացնել արդյոք պատժամիջոցները: Այդ հարցի շուրջ բանավեճերը հավանաբար սուր կլինեն»,- ասել Է աղբյուրը:
Նրա խոսքով՝ որոշման նախագծի մշակման գործընթացը կսկսվի Միությանն առընթեր ԵՄ երկրների մշտական ներկայացուցիչների կոմիտեի և ԵՄի պետությունների արտաքին գործերի նախարարների նիստերին: