Մոլդովայում ընդդիմությունը պատրաստվում է հերթական ցույցերին

10:00     15 հոկտեմբերի, 2015

Մոլդովայի ձախ կենտրոնամետ ընդդիմությունը մտադիր է այսօր Քիշնևում պիկետ անցկացնել խորհրդարանի դիմաց՝ պահանջելով երկրի ղեկավարության հրաժարականը, հայտնում է РИА Новости-ն։

Սոցիալիստների կուսակցության առաջնորդ, խորհրդարանական Իգոր Դոդոնը հայտարարել է, որ ընդդիմությունը կարգելափակի նաև օրենսդիր ժողովի մուտքերն ու ելքերը՝ մինչև խորհրդարանականները չընդունեն խոսնակի, վարչապետի և նախագահի հրաժարականի մասին որոշում։

Բողոքի ակցիաները Քիշնևում սկսվել էին սեպտեմբերի 25-ից։ Այժմ ցույցերն անցկացվում են նոն-ստոպ ռեժիմով։ Չնայած ցուրտ գիշերներին, վրանային ավանի բնակիչների թիվն ավելանում է։


© armedia.am