Նեթանյահուն պատրաստակամություն է հայտնել բանակցություններ սկսել Աբասի հետ

09:21     16 հոկտեմբերի, 2015

Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն հայտարարել է, որ պատրաստ է բանակցություններ անցկացնել Պաղեստինյան ինքնավարության առաջնորդ Մահմուդ Աբասի հետ՝ երկրում բռնության դադարեցման համար։

«Մենք պետք ենք անհապաղ դադարեցնենք Իսրայելի դեմ հարձակումների ու սադրանքների այդ ալիքը»,- ասել է Նեթանյահուն՝ մամլո ասուլիսի ժամանակ։

Նեթանյահուն նաև մտադրություն է հայտնել լարված իրավիճակը քննարկել ԱՄՆ պետքարտուղարի և Հորդանանի թագավորի հետ։

Նախօրեին պաղեստինցիների նոր հարձակումները կանխելու նպատակով իսրայելական ոստիկանությունը ուժեղացրել էր անվտանգության միջացառումները:


© armedia.am