Հոկտեմբերի 16-ին ՄԱԿ-ի անվտանգության խորհուրդը արտակարգ նիստ կանցկացնի Իսրայելի իրադրության հարցով, հայտնում է France-Presse գործակալությունը: Ինչպես հայտնել է խորհրդի անդամ երկրներից մեկի դիվանագետը, նիստը հրավիրվում է Հորդանանի նախաձեռնությամբ:
Հոկտեմբերի 1-ից Երուսաղեմում և Գազայի հատվածում պաղեստինցիների և իսրայելցիների միջև բախումների արդյունքում մահացել է մոտ 40 մարդ, մոտ 2 հազար պաղեստինցի և ավելի քան 80 իսրայելցի էլ վիրավորվել է:
Նախօրեին իսրայելական իշխանությունները խստացրել էին անվտանգության միջոցառումները: