Լեհաստանը կօգնի Հունգարիային պաշտպանել Սերբիայի հետ սահմանը

22:44     16 հոկտեմբերի, 2015

Լեհաստանի վարչապետ Էվա Կոպաչը հայտարարել է, որ Լեհաստանը մտադիր է Հունգարիա ուղարկել սահմանապահներ և հատուկ սարքավորումներ` Սերբիայի հետ սահմանը պաշտպանելու նպատակով:  Այս  մասին հաղորդում է Sputnik News-ը՝ հղում կատարելով Radio Poland-ին:

 «Մենք կուղարկենք հինգ մասնագիտացված գիշերային ավտոմեքենաներ՝  սարքավորումներով, որոնք թույլ կտան աշխատակիցներին դիտարկել ողջ սահմանը: Բացի այդ, մենք կուղարկենք մի քանի քիչ-մասնագիտացված մեքենաներ և սահմանապահ ծառայությունների մոտ 70 ներկայացուցիչներ», - ասել է Կոպաչը: 


© armedia.am