Հունաստանի խորհրդարանը հաստատել է խիստ տնտեսման նոր փաթեթը

11:22     17 հոկտեմբերի, 2015

Հունաստանի խորհրդարանն օրենք է ընդունել տնտեսման խիստ միջոցների վերաբերյալ։

Ինչպես հաղորդում է RosBalt-ը, առանց այդ միջոցների հաստատման հնարավոր չէր լինի վարկատուների կողմից Հունաստանում բարեփոխումների գնահատումն ու նոր վարկի տրամադրումը։

Պատգամավորների պահանջով բաց քվեարկություն է անցկացվել, ընդ որում ութ հոդվածներ առանձին-առանձին են դրվել քվեարկության։

Այդ օրենքներով նախատեսվում է բարձրացնել հարկերը, բարձրանում է կենսաթոշակի անցման տարիքային շեմը՝ մինչև 67 տարեկան, չեղարկվում են նախապես թոշակի անցնելու գրեթե բոլոր հնարավորությունները։ Առանձին հոդվածով խստացվում է հարկային օրենսդրության խախտման պատիժը։  


© armedia.am