"Թուրքիա. հեռու եւ մոտ" ծրագրի շրջանակում "Արմեդիա" ՏՎԳ-ն ներկայացնում է փոքրիկ ֆիլմ` Թուրքիայում հայկական ճարտարապետության մասին:
Ֆիլմում ներկայացվում է Ստամբուլահայ նշանավոր Պալյան ճարտարապետական գերդաստանի կառուցած շինությունները` սուլթանական պալատներ, մզկիթներ ու եկեղեցիներ: Բացառիկ նկարահանումներ են իրականացվել Չըրաղան, Դոլմաբահչե պալատներում:
Նշենք որ Դոլմաբահչեում ապրել է ծովանկարիչ Հովհաննես Այվազովսկին: Ֆիլմի ընթացքում կցուցադրվեն նաեւ այնտեղ պահվող Այվազովսկու նկարները:
Նյութը կներկայացենք հայ, թուրք ճարտարապետների, այլ մասնագետների մեկանաբություններով:
Դիտեք. "Հայացք աշխարհին. հավելված"-ը հինգշաբթի` մայիսի 15-ին ժամը 22.30-ին "Երեւան" հեռուստաընկերության եթերում: Կրկնությանը կարող եք ծանոթանալ ուրբաթ` 11:25-ին:
"Արմեդիա" ՏՎԳ
17.05.2011