Հարավային Օսիան հանրաքվե կանցկացնի ՌԴ-ին միանալու նպատակով

23:26     19 հոկտեմբերի, 2015

Հարավային Օսիայի Հանրապետության նախագահ Լեոնիդ Տիբիլովին պատրաստվում է նախաձեռնել Ռուսաստանի Դաշնության կազմի մեջ մտնելու վերաբերյալ հանրաքվե: Այս մասին հաղորդում է ՌԻԱ Նովոստին, հղում կատարելով նախագահի մամուլի ծառայությանը:

«Այսօրվա քաղաքական իրականությունն այն է, որ մենք պետք է կատարենք մեր պատմական ընտրությունը,այսինքն՝ միանանք եղբայրական Ռուսաստանին և դարեր շարունակ ապահովենք մեր երկրի ու մեր ժողովրդի անվտանգությունն ու բարգավաճումը», - ասել է Տիբիլովին:

 Նրա խոսքերով՝ հանրաքվեի բոլոր արդյունքները կիրականացվեն միայն ռուսական կողմի հետ համաձայնությամբ:




© armedia.am