ԱՄՆ-ը հետաքրքրված չէ Հյուսիսային Կորեայի հետ խաղաղության պայմանագրով

12:10     21 հոկտեմբերի, 2015

ԱՄՆ իշխանությունները չեն ծրագրում խաղաղության պայմանագրի ստորագրման մասին բանակցություններ սկսել Հյուսիսային Կորեայի հետ: Այս մասին հայտարարել է Հյուսիսային Կորեայի հարցով ԱՄՆ հատուկ ներկայացուցիչ Սոն Քիմը:

«Նախ՝ ինչ վերաբերում է Հյուսիսային Կորեայի հայտարարությանը, որն առաջարկում է խաղաղության պայմանագիր կնքելու վերաբերյալ քննարկումներ սկսել, ապա մենք հետաքրքրված չենք նման քննարկումների մեջ մտնելով»,- ասել է նա:

Քիմի խոսքով՝ Կորեական թերակղզու միջուկային զինաթափման շուրջ վեցակողմ բանակցությունների հաջող ավարտը կարող էր դառնալ խաղաղության պայմանագրի մասին խոսակցության նախնական գրավական, սակայն միայն այն դեպքում, երբ Հյուսիսային Կորեան համաձայնվի, որ միջուկային զինաթափումը կլինի համատեղ նպատակ:


© armedia.am