Ալի Խամենեին հավանության է արժանացրել միջուկային գործարքը

18:54     21 հոկտեմբերի, 2015

Իրանի հոգևոր առաջնորդ այաթոլլահ Ալի Խամենեին նամակ է գրել նախագահ Հասան Ռոհանիին, որում հավանություն է տվել միջազգային միջնորդ «վեցյակի» հետ կնքված միջուկային գործարքին՝ համապատասխան պայմանների պահպանմամբ, ինչպես նաև հանձնարարել է սկսել դրա իրականացումը, գրում է Reuters-ը: 

Իրանի նախագահ Հասան Ռուհանիին հասցեագրած իր նամակում Խամենեին ընդգծել է, որ ԱՄՆ-ն ու ԵՄ-ը պետք է հայտարարեն Իրանի դեմ սահմանած պատժամիջոցների վերացման մասին, ինչպես նաև զգուշացրել է այն մասին, որ համաձայնագիրն ունի կառուցվածքային մի շարք թերություններ։ 

Հոգևոր առաջնորդի նամակում ընդգծվում է, որ ցանկացած նոր պատժամիջոց՝ ցանկացած պատճառաբանությամբ, ներառյալ՝ մարդու իրավունքները, կհամարվի խախտում:

 


© armedia.am