Սլովենիան ԵՄ-ից օգնություն է խնդրել փախստականների ներհոսքը կարգավորելու համար

17:32     22 հոկտեմբերի, 2015

Սլովենիան Եվրոպական միությանը խնդրել է տրամադրել լրացուցիչ ոստիկանական ուժեր, որոնք կօգնեն կարգավորել Խորվաթիայից փախստականների ներհոսքը երկիր: Այս մասին հայտնել է Սլովենիայի ներքին գործերի նախարար Վեսնա Գյորկոս Զնիդարը, հաղորդում է Sputnik News-ը:

 «Մենք կստանանք առավելագույն աջակցություն անձնակազմի, սարքավորումների և ֆինանսական օգնության տեսքով»,- ասել է Գյորկոս Զնիդարը:

 Նշվում է նաև, որ ԶԼՄ-ների հաղորդած տեղեկությունների համաձայն՝ ավելի քան 12.600 փախստական  է ժամանել Սլովենիա վերջին 24 ժամվա ընթացքում:


© armedia.am