«Արմեդիա» ՏՎԳ-ն ներկայացնում է բացառիկ հարցազրույց Հարավային Օսիայի քաղաքագետ Դինա Ալբորովա հետ:
- Այսօր շատ է խոսվում Ռուսաստանին միանալու վերաբերյալ Հարավային Օսիայում հնարավոր հանրաքվեի մասին: Ի՞նչ է իրականում ցանակում Հարավային Օսիայի բնակչությունը, ի՞նչ տրամադրութուններ կան այսօր այդտեղ:
- Տրամադրությունները տարբեր են: Կան Հարավային Օսիայի՝ Ռուսաստանի կազմի մեջ մտնելու կողմնակիցներ, ովքեր դա պատճառաբանում են անվտանգության հարցերով, ասում են, որ ՌԴ կազմի մեջ մտնելով՝ Հարավային Օսիան վերջնականապես կլուծի անվտանգության խնդիրը: Առաջին հերթին դա Վրաստանի կողմից մեր տարածքի նկատմամբ հավակնություններից պաշտպանություն է և համապատասխանաբար պաշտպանություն է վրացական հերթական ագրեսիայից, և երկրորդը՝ Հյուսիսային Օսիային վերամիավորվելու հարցերն է (իբր ՌԴ կազմում դա անելն ավելի հեշտ է):
Հասարակության երկրորդ հատվածը հանդես է գալիս պետականության ամրապնդման, Հարավային Օսիայի Հանրապետության անկախությունը ճանաչող երկրների շրջանակի ընդլայնման և Ռուսաստանի հետ դաշնակցայի հարաբերությունների հաստատման դիրքերից: Նրանք ևս հանդես են գալիս Հյուսիսային Օսիայի հետ վերամիավորման դիրքերից, բայց ոչ մեկ այլ պետության կազմում: Քանի որ այսօր դա անիրատեսական է, վերամիավորման հարցը դեռևս փակ է մնում, հատկապես որ Օսիայի ո՛չ հյուսիսում, ո՛չ հարավում իրականում այդ գործընթացին պատրաստ չեն, քանի որ դա ոչ միայն ցանկություն է, այլ նաև բազմաթիվ վարչական և իրավական հարցերի լուծում: Ի դեպ, ՌԴ կազմի մեջ մտնելու կողմնակիցները այսօր այլևս չեն խոսում Հյուսիսային Օսիայի հետ վերամիավորման մասին, այլ ավելի շատ հակված են, որ Հարավային Օսիան մտնի ՌԴ կազմի մեջ և դառնա դաշնության առանձին սուբյեկտ, և հնարավոր է, որ երբևէ տեղի կունենա դաշնության մեկ սուբյեկտում վերամիավորումը:
Նախագահի հայտարարությունը Հարավային Օսիայի՝ ՌԴ կազմի մեջ մտնելու հանրաքվե նախաձեռնելու մասին շատերի համար անսպասելի էր, բայց ամենակարևոր հարցը, որն առաջանում՝
1. ինչու՞ այդ հարցը բարձրացվեց հենց Սուրկովի ժամանումից և նրա հետ հանդիպումից հետո: Մինչ այդ մեր նախագահը այդ հարցով որևէ հանրաքվեի չէր աջակցել:
2. միևնույն ժամանակ քանի որ Ուկրաինայի հետ կապված ողջ Արևմուտքը հանդես եկավ Ռուսաստանի դեմ իր պատասխան պատժամիջոցներով, ուստի Հարավային Օսիան իր հանրաքվեով փաստացիորեն Ռուսաստանին վատ դրության մեջ է դնում:
Մյուս կողմից, մեսսիջը հետևյալն էր. հիմա կքվեարկենք ՌԴ կազմի մեջ մտնելու օգտին, իսկ հետո, երբ Ռուսաստանը ցանկանա և ունենա նման հնարավորություն, արագ կմիացնի իրեն Հարավային Օսիան: Եվ, իհարկե, այդ դեպքում հարց է առաջանում. ո՞վ է այդ հաղորդագրությունները հղում՝ Մոսկվա՞ն, թե՞ Ցխինվալը: