Բենիամին Նեթանյահուն շնորհակալություն է հայտնել ԱՄՆ-ին

21:15     22 հոկտեմբերի, 2015

Հոկտեմբերի 22-ին Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն հանդիպում է ունեցել ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերիի հետ, որի ժամանակ նա վերահաստատել է իր պնդումը, որ ներկայումս Իսրայելում տիրող ահաբեկչական հարձակումների ալիքի պատճառ են հանդիսանում Համասը,  Իսրայելի իսլամական շարժումը և Պաղեստինն իր առաջնորդ Մահմուդ Աբասով:

 Նրա խոսքերով՝ արդեն ժամանակն է, որ միջազգային հանրությունը բացատրի նախագահ Աբբասին դադարեցնել  Իսրայելին հրահրելու քաղաքականությունը և ստիպի նրան պատասխան տալ իր արարքների համար»: Այս մասին հաղորդում է The Jerusalem Post-ը:

 Նա նաև շնորհակալություն է հայտնել ԱՄՆ-ից Իսրայելի դեմ ուղղված ահաբեկչական հարձակումներին դատապարտելու համար:

 


© armedia.am