Հոկտեմբերի 22-ին Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն հանդիպում է ունեցել ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերիի հետ, որի ժամանակ նա վերահաստատել է իր պնդումը, որ ներկայումս Իսրայելում տիրող ահաբեկչական հարձակումների ալիքի պատճառ են հանդիսանում Համասը, Իսրայելի իսլամական շարժումը և Պաղեստինն իր առաջնորդ Մահմուդ Աբասով:
Նրա խոսքերով՝ արդեն ժամանակն է, որ միջազգային հանրությունը բացատրի նախագահ Աբբասին դադարեցնել Իսրայելին հրահրելու քաղաքականությունը և ստիպի նրան պատասխան տալ իր արարքների համար»: Այս մասին հաղորդում է The Jerusalem Post-ը:
Նա նաև շնորհակալություն է հայտնել ԱՄՆ-ից Իսրայելի դեմ ուղղված ահաբեկչական հարձակումներին դատապարտելու համար: