Ցույցեր Չեռնոգորիայում. կառավարությունը ռուսական հետք է տեսնում

17:56     22 հոկտեմբերի, 2015

Չեռնոգորիայում վերջին օրերին մի քանի բողոքի ակցիաներ են տեղի ունեցել, որոնց ընթացքում պահանջում էին երկրի վարչապետ Միլո Ջուկանովիչի հրաժարականը՝ մեղադրելով նրան ընտրակեղծիքների և կաշառակերության մեջ:

«Եթե կառավարությունը մի շաբաթվա ընթացքում հրաժարական չտա, նույնիսկ ավելի մեծ բողոքի ակցիաներ տեղի կունենան», - նշել է Չեռնոգորիայի հիմնական ընդդիմադիր դաշինքի՝ Դեմոկրատական ​​ճակատի ղեկավար Անդրիա Մանդիչը, ով կազմակերպել էր բողոքի ակցիաները: «Մենք վերջնագիր են ներկայացնում կառավարությանը, և դա անդառնալի է»,- ասել է նա:

Հիշեցնենք, որ ցույցերի ողջ ընթացքում Չեռնոգորիայի ոստիկանության կողմից 11 մարդ ձերբակալվել է, այդ թվում՝  ընդդիմադիր պատգամավորներ:

Դա տեղի է ունեցել այն բանից հետո, երբ Ազգային անվտանգության խորհուրդը եզրակացրել է, որ «եղել են գործողություններ, որոնք սպառնում են սահմանադրական կարգին, քաղաքացիների և նրանց սեփականության անվտանգությանը»:

Ցույցերի ցրելուց հետո Ռուսաստանի արտգործնախարարությունը երկու հաղորդագրություն է տարածել՝ նշելով, որ ցավալի է, երբ երկրում ազատ արտահայտման իրավունքը ոտնահարվում է, և որ թվում է, թե ՆԱՏՕ-ին անդամակցելու երկրի ցանկությունը փակում է դռները ցանկացած այլընտրանքային մոտեցման առաջ:

«Կասկած չկա, որ ռուսական իշխանությունները բողոքի կազմակերպիչների կողմից են, - հայտարարել է վարչապետ Ջուկանովիչը, - բողոքի ցույցերը դեմ են ժողովրդավարական, եվրոպական և եվրատլանտյան Չեռնոգորիայի ստեղծմանը:

Ըստ վարչապետի, Ռուսաստանը ցանկանում է դադարեցնել ոչ միայն Չերնոգորիայի մուտքը ՆԱՏՕ, այլ մյուս բալկանյան երկրների, քանի որ այն մտահոգված է ՆԱՏՕ-ի աճող ռազմական ներկայությամբ Արևելյան Եվրոպայում, ինչն, ըստ ռուսների, սպառնալիք է տարածաշրջանային և գլոբալ կայունության համար:

Հիշեցնենք, որ /չեռնոգորիան Եվրոպական Միության անդամակցության թեկնածու է և սպասում է, որ հրավեր ստանա անդամակցելու ՆԱՏՕ-ին: 


© armedia.am