Քերին Իսրայելին և պաղեստինցիներին կոչ է արել դադարեցնել սադրանքները

18:35     22 հոկտեմբերի, 2015

ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին Իսրայելի իշխանություններին և պաղեստինցիներին կոչ է արել դադարեցնել փոխադարձ սադրանքները՝ կասեցնելու տարածաշրջանում բռնության նոր ալիքը, փոխանցում է BBC-ն։

Բեռլինում Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի հետ հանդիպմանը Քերին հայտարարել է, որ երկու կողմերը պետք է հնարավորություն գտնեն ընդլայնելու խաղաղ կարգավորման գործընթացը։

Նեթանյահուն իր հերթին հայտարարել է, որ իսրայելցիների վրա հարձակումների շարքը հրահրել են պաղեստինցի առաջնորդ Մահմուդ Աբասն ու ՀԱՄԱՍ շարժումը։

Հոկտեմբերի սկզբից 8 իսրայելցիներ սպանվել են և մի քանի տասնյակը ծանր վիրավորվել պաղեստինցիների կողմից միայնակ հարձակումների ալիքի հետևանքով։


© armedia.am