Արաբական երկրները ՄԱԿ ԱԽ-ին խնդրել են Պաղեստինին վերցնել միջազգային պաշտպանության տակ

10:34     23 հոկտեմբերի, 2015

Արաբական պետությունները ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին կոչ են արել Պաղեստինին վերցնել միջազգային պաշտպանության ներքո, քանի դեռ Իսրայելի կողմից բռնազավթումը չի դադարեցվել, ինչպես նաև միջոցառումներ ձեռնարկել՝ Երուսաղեմի սուրբ վայրերի ստատուս քվոն պահպանելու համար, հաղորդում է TACC-ը:

Ելույթ ունենալով ԱԽ-ում դեբատներին՝ Արաբական պետությունների լիգայի (ԱՊԼ) գլխավոր քարտուղար Նաբիլ ալ-Արաբին ընդգծել է, որ «պաղեստինյան քաղաքացիական հասարակության պաշտպանության ապահովումը դարձել է կենսական անհրաժեշտություն»: «Դա կարող է բարենպաստ մթնոլորտ ստեղծել խաղաղության հաստատման համար, որին մենք այժմ կոչ ենք անում»,- ասել է նա:

Ինչ վերաբերում է Երուսաղեմի սուրբ վայրերի ստատուս քվոյի պահպանմանը, նա առաջարկել է այդ գործառույթը վերապահել հաշտության պայմանների իրագործմանը հետևող ՄԱԿ-ի մարմնին:


© armedia.am