Տիմատին համերգ կտա Երևանում

17:18     23 հոկտեմբերի, 2015

Ռուսական ռեփ երաժշտության մեգաաստղ Թիմաթին համերգ կտա Երեւանում դեկտեմբերի 6-ին՝ Սահմանադրական բարեփոխումների հետ կապված հանրաքվեի օրը: Թվում է, որ Լոնդոնի մասին հայտնի երգից հետո Թիմաթին՝ Գրեգորի Լեպսի հետքերով, որոշել է այժմ էլ Հայաստանի մայրաքաղաքը նվաճել: 

Նշենք, որ համերգը տեղի կունենա Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում: 
Իսկ զուգադիպություն է, թե ոչ, որ Թիմաթիի համերգը տեղի կունենա հենց հանրաքվեի օրը, հավանաբար, ռեփերի շատ երկրպագուների համար այնքան էլ կարեւոր չէ ...


© armedia.am