Վիեննայում քիչ առաջ մեկնարկել է Միացյալ Նահանգների պետքարտուղար Ջոն Քերրիի և Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի հանդիպումը:
Ակնկալվում է, որ բանակցությունները կենտրոնացված կլինեն սիրիական ճգնաժամի կարգավորման թեմայի վրա: Դրանք անցնում են «Իմպերիալ» հյուրանոցում՝ փակ դռների հետևում:
Բանակցությունները կշարունակվեն Սաուդյան Արաբիայի արտգործնախարար Ադել ալ-Ջուբեիրի և Թուրքիայի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավար Ֆերիդուն Սինիրլիօղլուի մասնակցությամբ: