Ռուսաստանն ու Ուկրաինան չեղյալ չեն հայտարարել չվերթների փոխադարձ սահմանափակումները

10:20     24 հոկտեմբերի, 2015

Բրյուսելում կայացած խորհրդակցությունների ժամանակ Ռուսաստանին և Ուկրաինային չի հաջողվել համաձայնության գալ թռիչքների փոխադարձ արգելքները  դադարեցնելու հարցի շուրջ:  Այս մասին ՏԱՍՍ-ին է հայտնել Բրյուսելի դիվանագիտական աղբյուրը:

« Հոտկեմբերի 23-ին Ռուսաստանի և Ուկրաինայի ավիացիոն իշխանությունները Բրյուսելում անցկացրել են փորձագիտական խորհրդակցություններ օդային ծառայությունների հարցերի վերաբերյալ: Բանակցությունները ավարտվել են, իսկ պաշտոնական արդյունքները կհրապարակվեն այն բանից հետո, երբ կողմերը կտեղեկացնեն  իրենց ղեկավարությաններին», - ասել է աղբյուրը:

Հարցին, թե Ռուսաստանի և Ուկրաինայի միջև չվերթների փոխադարձ սահմանափակումների վերացման մասին որևէ պայմանավորվածություն  ձեռք է բերվել, թե ոչ, աղբյուրը բացասական պատասխան է տվել: 


© armedia.am