Թուրքիայում քուրդ երգիչը սպանվել է հենց բեմի վրա

11:03     25 հոկտեմբերի, 2015

Թուրքիայում, Ստամբուլի Ավջըլար թաղամասի ակումբներից մեկում, քուրդ երիտասարդ երգիչ Սելիմ Սերհադը դաժանորեն սպանվել է, հայտնում է Ermeni Haber`հղում կատարելով թուրքական Sondakika  լրատվական կայքին:

Երգչի ընկեր Օնուր Աքայը պատմել է, որ Սերհադին սպանել են քրդերեն երգելու համար՝ հենց բեմի վրա: Անհայտ անձինք հարձակվել ու դանակի մահացու հարվածներ են հասցրել երգչին:

Սելիմ Սերհադը 3 երեխաների հայր էր: Հատկապես հայտնի էր խաղաղության մասին իր երգերով:


© armedia.am