Չեռնոգորիայում ցույցը ցրելու ժամանակ տուժել է 40 մարդ

15:24     25 հոկտեմբերի, 2015

Չեռնոգորիայի մայրաքաղաք Պոդգորիցայում ընդդիմադիրների կողմից անցկացված բողոքի ցույցը ցրելու համար ոստիկանությունն արցունքաբեր գազ է օգտագործել, գրում է Корреспондент-ը:

Ոստիկանության 15 աշխատակից և 24 քաղաքացիներ բժշկական օգնության են դիմել: Այդ մասին տեղեկացրել է Չեռնոգորիայի ՆԳ նախարար Ռաշկո Կոնևիչը:

Նա նշել է, որ քաղաքացիների մեծ մասը տուժել է քիմիական նյութից, որը իրավապահները ստիպված օգտագործել են՝ ի պատասխան ցուցարարների բռնության: Խորհրդարանի շենքի մոտ անցկացվող ցույցը ցրելուց հետո ցուցարարները շարունակել են դիմադրություն ցույց տալ ոստիկաններին քաղաքի այլ հատվածներում:

Նախօրեին «Ժողովրդավարական ճակատ» ընդդիմադիր ուժերի կոալիցիան պահանջել է Միլո Ջուկանովիչի կառավարության հրաժարականը: Ցուցարարները սկսել են պահանջել իրենց ներս թողնել խորհրդարանի շենք: 


© armedia.am