Մերկել. Ներգաղթյալների հետ կապված խնդիրը չի կարող լուծվել առանց Թուրքիայի

09:11     26 հոկտեմբերի, 2015

Բրյուսելում տեղի ունեցած  եվրոպական «մինի» գագաթաժողովի ժամանակ Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը հայտարարել է, որ Կենտրոնական և Արևելյան Եվրոպայի երկրներն առանց Թուրքիայի չեն կարողանա ինքնուրույն լուծել ներգաղթյալների հետ կապված խնդիրը:

«Մենք չենք կարողանա լիարժեք լուծել փախստականների խնդիրն, ամենից առաջ մեզ անհրաժեշտ է Թուրքիայի օգնությունը», -  նշել է Մերկելը: 

Գագաթնաժողովին մասնակցում են Ավստրիայի, Բուլղարիայի, Հունգարիայի, Գերմանիայի, Հունաստանի, Մակեդոնիայի, Ռումինիայի, Սերբիայի, Սլովենիայի, Խորվաթիայի առաջնորդները, Եվրահանձնաժողովի, Եվրախորհրդի և Եվրախորհրդարանի նախագահները: Գագաթաժողովը գումարվել է Եվրահանձնաժողովի ղեկավար Ժան Կլոդ Յունկերի նախաձեռնությամբ:



© armedia.am