Իրավիճակը Պաղեստինում կարող է մոտ ժամանակներս էլ ավելի սրվել՝ կապված Իսրայելի գործողությունների հետ։ Այս մասին հայտարարել է Պաղեստինի նախագահ Մահմուդ Աբասը՝ ԵՄ արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով գերագույն ներկայացուցիչ Ֆեդերիկա Մոգերինիի հետ բանակցություններից առաջ, փոխանցում է TACC-ը։
Նրա խոսքով՝ դրա պատճառը ստատուս քվոյի խախտումն է, որը պահպանվել է 2000 տարվա ընթացքում Երուսաղեմի սրբավայրեր այցելելիս։
Աբասը նաև Իսրայելի կառավարությանը կոչ է արել վերջ տալ Արևմտյան ափի իսրայելցի վերաբնակների գործողություններին, ովքեր «զենքը ձեռքներին դուրս են գալիս փողոց և բանակի անվան տակ բռնություն գործում Պաղեստինի ժողովրդի նկատմամբ»։
Իր հերթին Մոգերինին բանակցությունների մեկնարկից առաջ հայտարարել է, որ ԵՄ-ն աջակցություն կցուցաբերի Իսրայելի և Պաղեստինի միջև լարվածության լիցքաթափմանը։