ՄԱԿ-ի ԳԱ բանաձև է ընդունել Կուբայի դեմ ամերիկյան էմբարգոյի վերաբերյալ

10:03     28 հոկտեմբերի, 2015

ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան ընդունել է բանաձև, որն ԱՄՆ իշխանություններին կոչ է անում վերացնել Կուբայի առևտրատնտեսական շրջափակումը, որը սահմանվել էր ավելի քան 50 տարի առաջ, տեղեկացնում է РИА Новости-n։

Փաստաթղթին հավանություն են տվել 191 երկրներ, երկու երկիր՝ ԱՄՆ-ը և Իսրայելը, դեմ են քվեարկել։

2014 թվականի դեկտեմբերին ԱՄՆ-ը և Կուբան հայտարարեցին ավելի քան 50 տարի առաջ խզված հարաբերությունները կարգավորելու մտադրության մասին: Այս տարի ամռանը Վաշինգտոնը ու Հավանան փոխանակվեցին դեսպաններով: 


© armedia.am