Մոգերինին հրավիրել է Իսրայելի և Պաղեստինի ղեկավարներին բանակցելու հակամարտության շուրջ

21:00     28 հոկտեմբերի, 2015

Իսրայելի և Պաղեստինի ղեկավարները հրավիրվել են միանալու Մերձավոր Արևելքի քառյակի բանակցություններին՝ երկու երկրների միջև շարունակվող հակամարտությունն անհապաղ լուծելու նպատակով: Այս մասին  Եվրոպական խորհրդարանում հայտնել է ԵՄ արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով գերագույն հանձնակատար Ֆեդերիկա Մոգերինին, հաղորդում է Sputnik News- ը:

«Ես խնդրել եմ Իսրայելի վարչապետ Նեթանյահուին և Պաղեստինի նախագահ Աբասին ընդունել քառյակի հրավերն առաջիկա օրերին, այլ ոչ թե շաբաթների ընթացքում, որպեսզի մշակենք կոնկրետ քայլեր, որոնք կարող են անմիջապես բարելավել մարդկանց կենսապայմանները», - ասել է Մոգերինին:

 


© armedia.am