Իսրայելի և Պաղեստինի ղեկավարները հրավիրվել են միանալու Մերձավոր Արևելքի քառյակի բանակցություններին՝ երկու երկրների միջև շարունակվող հակամարտությունն անհապաղ լուծելու նպատակով: Այս մասին Եվրոպական խորհրդարանում հայտնել է ԵՄ արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով գերագույն հանձնակատար Ֆեդերիկա Մոգերինին, հաղորդում է Sputnik News- ը:
«Ես խնդրել եմ Իսրայելի վարչապետ Նեթանյահուին և Պաղեստինի նախագահ Աբասին ընդունել քառյակի հրավերն առաջիկա օրերին, այլ ոչ թե շաբաթների ընթացքում, որպեսզի մշակենք կոնկրետ քայլեր, որոնք կարող են անմիջապես բարելավել մարդկանց կենսապայմանները», - ասել է Մոգերինին: