Պուտին. Մերձավոր Արևելքն ու Հյուսիսային Աֆրիկան ցատկահարթակ են ահաբեկիչների համար

22:20     28 հոկտեմբերի, 2015

Ահաբեկիչները փորձում են օգտագործել Մերձավոր Արևելքն ու Հյուսիսային Աֆրիկան որպես ցատկահարթակ՝ այլ երկրներում գոյություն ունեցող իրավիճակն ապակայունացնելու համար: Այս մասին հոկտեմբերի 28-ին Անկախ Պետությունների Համագործակցության հատուկ ծառայությունների հետ անցկացրած անվտանգության հարցերով նստաշրջանի ժամանակ հայտնել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը, հաղորդում է Sputnik News-ը:  

«Աճող ահաբեկչական ակտերը  և արմատական խմբերի միաձուլումն ազգամիջյան հանցավորության հետ միասին այսօր որոշակի վտանգ են ներկայացնում: Մերձավոր Արևելքում և Հյուսիսային Աֆրիկայում տիրող ծայրահեղ իրավիճակը մտահոգություն է պատճառում: Ահաբեկիչները փորձում են օգտագործել այս տարածաշրջանը որպես ցատկահարթակ հավաքագրելու և ուսուցանելու նոր զինյալների, ովքեր կարող են օգտագործվել ապակայունացնելու այլ երկրներում առկա իրավիճակը», - ասել է Պուտինը: 


© armedia.am