Պարագվայի սենատում ընդունվել է Հայոց ցեղասպանությունը ճանաչող և դատապարտող բանաձև։ Բանաձևն ընդունվել է միաձայն։ Այս մասին «Երկիրն այսօրին»-ին հայտնել են ՀՅԴ Հարավային Ամերիկայի Հայ դատի հանձնախմբից, գրում է «Երկիր մեդիան»:
Հայաստանի Հանրապետական կուսակցության Գործադիր մարմնի հերթական նիստից հետո ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը կարևոր համարել այսօր՝ Պարագվայի սենատի կողմից Հայոց ցեղասպանությունը դատապարտող բանաձևի ընդունումը, շնորհակալություն է հայտնել Պարագվայի սենատի գործընկերներին՝ բանաձևն ընդունելու համար: «Սա նշանակում է, որ Ցեղասպանության երևույթը չունի վաղեմության ժամկետ, ինչն էլ այսօր Պարագվայի սենատը ամրագրեց իր բանաձևով»,-հայտարարել է Շարմազանովը: