Նոյեմբերի 1-ից կդադարեցվի Երևանի շատրվանների աշխատանքը

11:45     30 հոկտեմբերի, 2015

Տարեշրջանի փակման և ձմեռային ռեժիմի անցման հետ կապված նոյեմբերի մեկից կդադարեն գործել մայրաքաղաքի թվով 35 ջրավազաններն ու ջրային այլ կառույցները:

Մինչև նոյեմբերի 15-ը կիրականացվեն համակարգերի տեխնիկական ստուգման աշխատանքներ, այնուհետ ջրային կառույցները կկոնսերվացվեն մինչև գարուն: Ամբողջ տարվա ընթացքում երևանյան ջրային կառույցները գործել են անխափան և սահմանված ժամանակացույցով:


© armedia.am