ԱԺ-ում երկրորդ ընթերցմամբ քվեարկության է դրվել ու ընդունվել «Ակցիզային հարկի» մասին ՀՀ օրենքում փոփոխություն և լրացում կատարելու մասին օրենքի նախագիծը:
86 կողմ, 25 դեմ և 1 ձեռնպահ ձայներով ԱԺ-ն հաստատել է, որ կբարձրանա ծխախոտից, ալկոհոլից, բենզինից և դիզվառելիքից գանձվող ակցիզային հարկը, ինչպես նաև ակցիզային հարկ կսահմանվի վառելիք օգտագործվող սեղմած գազի համար:
Օրինագծով նախատեսվում էր վերանայել և ինդեքսավորել ակցիզային հարկով հարկման ենթական այս ապրանքատեսակների ակցիզային հարկի դրույքաչափերը, քանի որ ՀՀ-ում մոտ 4 անգամ ավելի ցածր են ԵՏՄ անդամ երկրների դրույքաչափերից։
Եվրասիական տնտեսական միության անդամակցության շրջանակում խնդիր է դրված ներդաշնակեցնել բոլոր անդամ պետությունների ակցիզային հարկի դրույքաչափերը ալկոհոլային խմիչքների և ծխախոտի արտադրանքի մասով:
Պատգամավորները հաշվարկ էին արել, որ արդյունքում օրինակ, մեքենայի գազով լիցքավորումը մոտ 200 դրամով կթանկանա, բենզինի լիտրը՝ 7 դրամով, 10%-ով էլ բարձրացվելու է ծխախոտի և խմիչքի հարկը:
Փոփոխությամբ նախատեսվում է, որ բյուջեի մուտքերը կավելանան 6 մլրդ դրամով: