Հունաստանի վարչապետն ամաչում է ԵՄ-ի միգրացիոն քաղաքականության համար

19:01     30 հոկտեմբերի, 2015

Հունաստանի վարչապետ Ալեքսիս Ցիպրասը հայտարարել է, որ ինքն ամաչում է միգրացիոն ճգնաժամի դեմ արդյունավետ պայքարելու Եվրոպայի ընդունակ չլինելու համար: Այսպիսի հայտարարությամբ նա հանդես է եկել երկրի խորհրդարանում, փոխանցում է TACC-ը:

«Այս օրերին Էգեյան ծովի ալիքներն ափ են նետում ոչ միայն երեխաների անկենդան մարմիններ, նրանք ափ են նետում եվրոպական մշակույթը: Ես ամաչում եմ այդ դրամայի դեմ արդյունավետ պայքարելու Եվրոպայի ընդունակ չլինելու համար»,- ասել է Ցիպրասը:

«Հիմա մեր հիմնական առաջադրանքը հումանիտար ողբերգությունը սահմանափակելն է: Այդ նպատակին հասնելու համար անհրաժեշտ է մեկուսացնել էքստրեմալ ռասիստական ձայները և´ Հունաստանում, և´ Եվրոպայում»,- ասել է վարչապետը:


© armedia.am