ԻՊ կապը ռուսական ինքնաթիռի կործանման հետ հատուկ քարոզչություն է

14:30     3 նոյեմբերի, 2015

Եգիպտոսի նախագահ Աբդուլ ֆաթթահ Ալ-Սիսին «հատուկ քարոզչության» է որակել այն պնդումները, որ Իսլամական պետության զինյալները կապում են ռուսական ինքնաթիռի կործանման հետ` որպես «հատուկ քարոզչության», -հաղորդում է BBC-ն:

«Երբ կա քարոզչություն, թե ինքնաթիռը վթարի է ենթարկվել ԻՊ-ի պատճառով, դա միտում ունի վարկաբեկել Եգիպտոսի հեղինակությունն ու երկրի անվտանգությունը: Հավատացե՛ք ինձ, որ իրավիճակը Սինայում ամբողջությամբ մեր վերահսկողության տակ է գտնվում»,- նշել է Եգիպտոսի նախագահը:

Բացի այդ, Ալ-Սիսին  կոչ է արել զերծ մնալ շուտափույթ եզրակացություններ կազմելուց: «Բոլոր նրանք, ովքեր հետաքրքրված են այս հարցով, հրավիրված են մասնակցելու հետաքննությանը», - հայտարարել է Եգիպտոսի առաջնորդը:

Հիշեցնենք, որ  Իսլամական պետությունն օրեր առաջ աուդիո հաղորդագրություն էր հրապարակել` իր վրա վերցնելով օդանավի կործանման պատասխանատվությունը:


© armedia.am