Վերաբացվել է Հռոմի հայտնի Թրևիի շատրվանը

15:48     4 նոյեմբերի, 2015

Երեկ Հռոմի բնակիչների և հազարավոր զբոսաշրջիների դատին հանձնվեց Թրևիի նորաբաց շատրվանը̦ որը տևական ժամանակ գտնվում էր վերանորոգման մեջ: Թարմացվում էր դրա արտաքին տեսքն ու ամրացվում արձանախումբը̦ ինչին հովանավոր էր կանգնել իտալական բարձր նորաձևության հեղինակավոր «Ֆենդի» ապրանքանիշը` վճարելով շուրջ 2 միլիոն եվրո: 

Թրևիի շատրվանը համարվում է Հռոմի «ամենահարուստ» քանդակներից մեկը̦ քանի որ այնտեղ օրեկան մեծ քանակությամբ մանրադրամ է նետվում զբոսաշրջիների կողմից` հավերժական քաղաք ետ վերադառնալու անհագ ցանկությամբ:


© armedia.am