Վրաստանի կրթության նախկին նախարարը նշանակվել է Ուկրաինայի ոստիկանապետ

14:19     5 նոյեմբերի, 2015

Ուկրաինայի նախարարների կաբինետը հավանություն է տվել ազգային ոստիկանության ղեկավարի պաշտոնում Վրաստանի կրթության նախկին նախարար և Ուկրաինայի ՆԳ ներքին գործերի փոխնախարարի խորհրդական Խաթիա Դեկանոիձեի նշանակմանը, տեղեկացնում է Интерфакс-ը: Դեկանոիձեի թեկնածությունը կառավարության նիստում առաջադրել է Ուկրաինայի ՆԳ նախարար Արսեն Ավագովը:

Դեկանոիձեն քաղաքական իր կարիերան սկսել է Վրաստանի նախկին նախագահ Միխայել Սահակաշվիլիի աշխատակազմում, զբաղեցրել է Վրաստանի կրթության նախարարի պաշտոնը, ղեկավարել է Ոստիկանության ակադեմիան: 

Մինչ Ուկրաինայում ոստիկանապետ նշանակվելը Դեկանոիձեն զբաղեցնում էր Ուկրաինայի ՆԳ փոխնախարար Էկա Զգուլաձեի խորհրդականի պաշտոնը:


© armedia.am