Վերջին շաբաթների ընթացքում Իրանը զգալիորեն ուժեղացրել է հակերային հարձակումները ԱՄՆ կառավարական ծառայողների անձնական համակարգիչների նկատմամբ, գրում է The Wall Street Jorunal-ը:
Նշվում է, որ այդպիսի փորձերի են ենթարկվում հիմնականում ԱՄՆ վարչակազմի ներկայացուցիչների համակարգիչները, որոնք զբաղվում են Իրանի նկատմամբ քաղաքականության հարցերով: Հակերները մասնավորապես փորձում են հասանելիություն ձեռք բերել էլեկտրոնային փոստերի նկատմամբ, ինչպես նաև սոցցանցերի օգտահաշիվների:
ԱՄՆ պետական ծառայողները հաճախ դառնում են նաև «Իսլամական հեղափոխության պահապաններ» կորպուսի կողմից կիբերհարձակումների զոհ: