Մեծ Բրիտանիայի արտգործնախարար Ֆիլիպ Համոնդը հայտնել է հիմքերի առկայության մասին, որոնք թույլ են տալիս ենթադրել, որ «Իսլամական պետություն» խմբավորմանը ենթակա խմբավորումը պատասխանատու է Եգիպտոսում ռուսական ինքնաթիռի աղետի համար, գրում է lenta.ru-ն։
Արտգործնախարարը հիշեցրել է «Վիլայաթ Սինայ» կազմակերպության հայտարարությունը, որտեղ կազմակերպությունը պնդում էր, որ ներգրավված է Airbus A321-ի ընկնելու գործում։
«Մենք նայում ենք ողջ տեղեկատվական պատկերին, այդ թվում՝ տվյալ հայտարարությանը, իհարկե նաև շատ այլ տեղեկությունների, այդ պատճառով դրա հավանականությունն իրական է»,- նշել է Համոնդը: