Սիրիայի բանակը Պալմիրայի ուղղությամբ առաջխաղացում ունի

09:39     6 նոյեմբերի, 2015

Սիրիացի զինվորականները հայտնում են Պալմիրայի ուղղությամբ լուրջ առաջխաղացման մասին, հաղորդում է gazeta.ru-ն:

«Մեր զինված ուժերը վերահսկողության տակ են վերցրել երկու բարձրունքներ (Էլ-Հազեի և Ասանի) Հոմս գավառում: Առկա է նաև դեպի Պալմիրա քաղաք լուրջ առաջխաղացում` Է-Բայարաթ շրջանում»,- ասել է Սիրիայի բանակի ներկայացուցիչ Ալի Մայհուբը:

Ավելի վաղ ռուս զինվորականները հայտնել են, որ ռմբակոծել են Պալմիրայի մերձակայքում ԻՊ-ի գրոհայինների դիրքերը:


© armedia.am