Բրիտանացիները Եգիպտոսից կվերադառնան առանց ուղեբեռի

09:57     6 նոյեմբերի, 2015

Մեծ Բրիտանիայի կառավարությունը, որը դադարեցրել էր Շարմ էլ-Շեյխի հետ ավիահաղորդակցությունը, բրիտանական ավիաընկերույթուններին թույլատրել է վերադարձնել Եգիպտոսում մնացած բրիտանացի զբոսաշրջիկներին, հայտնում է РИА Новости-ն: 

Ուրբաթ օրը մի քանի ավիաընկերություն`EasyJet-ը, British airways-ը, Monarch Airlines-ն ու Thomson Airways-ը ժամանակավորապես կվերսկսեն Շարմ էլ-Շեյխի հետ կապը, որպեսզի կազմակերպեն բրիտանացի զբոսաշրջիկների վերադարձը: Եգիպտոսում մնացել են 9-20 հազար բրիտանացի: Սակայն, այդ չվերթների անվտանգությունն այնքան է խստացվել, որ ուղևորների իրերը` ներառյալ մանկական և հաշմանդամային սայլակները, կամ խոշոր բժկշկական սարքավորումները տեղ կհասցվեն առանձին: 

Նշվում է, որ ուրիշ ոչ մի չվերթ Շարմ էլ-Շեյխ այլևս չի կատարվի:


© armedia.am